GAIFF Pro կինոյի զարգացման հարթակ


GAIFF Pro կինոյի զարգացման հարթակ

  • 20-06-2018 17:31:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Հունիսի 20-ին ՀԲԸՄ Հայաստան գրասենյակում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան»կինոփառատոնի GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակիմամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին C2C տարածաշրջանային համատեղ արտադրության կինոշուկայի նախընտրական փուլի արդյունքներն ու ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները։

 

Ասուլիսի մասնակիցներն էին ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, GAIFF Pro ղեկավար Մելիք Կարապետյանը,Ոսկե Ծիրան կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը և GAIFF Pro համակարգող Սեդա Գրիգորյանը։

 

Հայտնի են C2C տարածաշրջանային կինոնախագծերի և հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերի շուկայի մասնակիցները։

 

Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատող կինոռեժիսորների՝Փոքր Կովկասի տարածարշրջանի 4 երկրից՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից։ Ծրագրի առքջին փուլում մենք ստացել ենք 33 կինոնախագծի և 10 հետարտադրական փուլում գտնվող ֆիլմի հայտ։ Միջազգային նախընտրական հանձնաժողովի կողմից ընտրվել է 3-ական նախագիծ յուրաքանչյուր երկրից, 1 հետարտադրական փուլում գտնվող ֆիլմ Իրանից, և 2-ական ֆիլմ մյուս երկրներից։

 

Հուլիսի 9 - 13-իընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել հրավիրյալ միջազգային մասնագետների հետ, ներկայացնել իրենց նախագծերը և անհրաժեշտ ֆինանսավորում և գործընկերներ գտնել ֆիլմերի հետագա արտադրության համար։

 

Ընտրված նախագծերն են՝

 

Ալիի բնությունը, Լևան Չեթին (Թուրքիա)

Քանի դեռ երկինքը թույլ է տալիս, Թամարա Ստեփանյան (Հայաստան)

Սոհրաբի մահը, Մասուդ Սոհեիլի (Իրան)

Վարորդը, Լուսինե Սարգսյան (Հայաստան)

H-easter-ics, Սոփիո Ճինճարաուլի (Վրաստան)

Հույսը, Օրհան Ինչե (Թուրքիա)

Ստվերը, Լիլիթ Մովսիսյան (Հայաստան)

Լուռ տունը, Ֆարնազ Ջուրաբչիան, Մոհամմադրեզա Ջուրաբչիան (Իրան)

Շուշիի պատմությունը, Բեհդադ Ավանդ Ամինի (Իրան)

Բուսակերական այգի հակամարտության գոտում, Բեսիկ Սոլոմանաշվիլի (Վրաստան)

Բարու ձայնը, Ֆրաթ Յաղզ Զաֆեր (Թուրքիա)

 

Ընտրված հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերն են՝

 

Սև ձիերի մահը, Ֆերիտ Քարահան (Թուրքիա)

Հարվածային երաժիշտը, Կոնստանտին (Կոտե) Կալանդաձե (Վրաստան)

Ես նույնպես այստեղ եմ, Կըվըլչըմ Աքայ (Թուրքիա)

Ճանապարհ, Վահան Սեթոյան, Ռուբեն Ղազարյան (Հայաստան)

Ստալինն այսօր, Քեթևան Նոզաձե (Վրաստան)

Թիմ 12, Սիլվա Խնկանոսյան (Հայաստան)

Գայլերի հետ վազող կանայք, Ամիր աթհար Սոհեիլի (Իրան)

 

 

Ասուլիսի բանախոսները ամփոփեցին նաև տեղական կինոռեժիսորների համար անցկացվող ՍինեՄիտք դասընթացների ծրագիրն ու ներկայացրեցին մասնակից կինոնախագծերի զարգացմանն ուղղված միջոցառումները։

 

Ընտրվել է 11 նախագիծ, որոնց հեղինակները ապրիլից մասնակցում են Քրիստինե Սարգսյանի ղեկավարած ՍինեՄիտք դասընթացներին՝ ձեռք բերելով գաղափարի մատուցման հմտություններ:

 

Հունիսի 30-ին, ժամը 12:00, ՀԲԸՄ 2-րդ հարկի սրահումտեղի կունենա Հանրային ներկայացում և դրամահավաք, որի ընթացքում ներկաները կծանոթանան ընտրվածտեղական ռեժիսորների նախագծերին, ինչպես նաեւ կմասնակցեն դրանց զարգացմանը՝ դրամական նվիրատվության տեսքով։ Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

 

ՍինեՄիտքծրագրի մասնակիցները նույնպես հնարավորություն կունենան իրենց կինոնախագծերը ներկայացնել C2C շուկայի հրավիրյալ միջազգային մասնագետներին:

 

C2Cտարածաշրջանային համատեղ արտադրության շուկան անց է կացվում Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

 

ՍինեՄիտք ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն