Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին


Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին

  • 20-06-2018 18:11:12   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն այսօր մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառ միջոցառմանը և հանդես է եկել ելույթով:
 
Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է երիտասարդների զբաղվածության, մասնագիտական կրթության և ձեռներեցության խթանմանն ուղղված քայլերի, ինչպես նաև այս ուղղությամբ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցության կարևորությունը:
 
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո Ք. Ասատրյանը ծանոթացել է տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող ինքնազարգացման հնարավորություններին, զրուցել մասնակիցների հետ և խրախուսել օգտվելու տոնավաճառի ընձեռած հնարավորություններից:  
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ