Կարևորվել են պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումների հեռանկարները


Կարևորվել են պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումների հեռանկարները

  • 20-06-2018 18:20:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: 
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Յամադային նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումների հեռանկարները: 
 
Դեսպան Յամադան իր հերթին շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ նոր ջանքեր կներդնի պաշտպանության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ հումանիտար ականազերծման և ականների վտանգների մասին իրազեկման ոլորտներում, համագործակցությունը զարգացնելու համար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play