Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ և ՁՊՎ


Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ և ՁՊՎ

  • 20-06-2018 18:40:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 19-ին, չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
 
 Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:
Ստուգվել են նաև նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը: 
 Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play