Ոստիկանության գործառույթները չեն բխում ինքնահաստատվելու կամ ինչ-որ անձանց ով լինելուց. Վալերի Օսիպյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոստիկանության գործառույթները չեն բխում ինքնահաստատվելու կամ ինչ-որ անձանց ով լինելուց. Վալերի Օսիպյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-06-2018 14:25:50   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ոստիկանության գործառույթները չեն բխում ինքնահաստատվելու կամ ինչ-որ անձանց ով լինելուց: 
 
Այս մասին հունիսի 21-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 
 
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ օրենքի առջև հավասար են բոլորը: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Սերժ Սարգսյանի մտերիմների տարածքներում, միաժամանակ խուսափելով ընդունել, որ այդ մարդիկ նախկինում գտնվել են արտոնյալ վիճակում, Վ. Օսիպյանն ընդգծեց. «Վստահորեն կարող եմ ասել, որ ներկայիս ՀՀ-ում իրավապահների գործառույթները և պարտավորությունները պայմանավորված չեն ինչ-որ անձանց ով լինելուց»: 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play