Սուրեն Քրմոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին


Սուրեն Քրմոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին

  • 21-06-2018 14:46:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանւ հունիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին:
Փոխնախարար Քրմոյանը ողջունելով հյուրերի՝ն հայտնել է, որ գերմանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ (GIZ, IRZ) Արդարադատության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ կատարելագործում է հայաստանյան օրենսդրական դաշտը և այդ համատեքստում գերմանական  կառավարությունը Արդարադատության նախարարության լավագույն գործընկերներից է:
Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը գերմանացի գործընկերջ հետ խոսել է Հայաստանում հանրագրերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով առաջիկայում հանրագրերի էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունը և այդ ճանապարհին գերմանական փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը:
 
Ի պատասխան՝ Գեռո Շտոռյոհանը նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Գերմանիա՝ տեղում ծանոթանալու էլեկտրոնային հարթակի գործնական կիրառման առանձնահատկություններին, այնուհետև ներկայացրել Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի  կառուցվածքն ու աշխատակարգը, այն է՝  հանձնաժողովի 28 անդամ, 90 հոգանոց անձնակազմ, տարեկան շուրջ 20 000 հանրագիր և դրանց դրական բավարարման մոտ 5 տոկոսանոց արդյունք:
Փոխնախարար Քրմոյանը գերմանացի գործընկերոջ ներկայացմամբ ծանոթացել է նաև հանրագրերի էլեկտրոնային և թղթային ստացման, դրանց քննարկման ժամանակահատվածների և ընդունման ու մերժման վիճակագրական տվյալների վերաբերյալ փորձին: 
Եզրափակելով խոսքը՝ Գեռո Շտոռյոհանը գերազանց է գնահատել հանդիպումը փոխնախարար Քրմոյանի հետ և հույս հայտնել, որ լավ համագործակցությունը կտա սպասված դրական արդյունքները:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play