ՀՀԿ-ում խուճապ է. Կուսակցությունը կարող է արգելվել

21-06-2018 15:02:30   | Հայաստան  |  Հոդվածներ
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վրդովվել է, որ  Մանվել Գրիգորյանի անունը կապում են Հանրապետական կուսակցության հետ։ Պատգամավորն ասել է, որ հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ-ից չէ, պարզապես ՀՀԿ խմբակցությունից է։
 


ՀՀԿ-ն ԱԺ-ում քվեարկեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու օգտին: ՀՀԿ-ականներն իրար հերթ չէին տալիս գեներալին դատապարտելու հարցում, թեեւ ԱԱԾ-ի հայտնի տեսանյութի հրապարակումից առաջ փորձում էին պաշտպանել նրան:
 
Գեներալին հանձնելուց հետո ՀՀԿ-ականները սկսել են արդեն ուրացումը: Գագիկ Մելիքյանը, այլ ՀՀԿ-ականներ փորձում են համոզել, որ Մանվելը կապ չի ունեցել ՀՀԿ-ի հետ, որ նրա արարքների համար կուսակցությունը պատասխանատու չէ: Իսկ Գալուստ Սահակյանն ավելի «փիլիսոփայորեն» է մոտեցել հարցին, ասելով, որ գեներալի արածը հարված է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ Հայաստանին:
 
ՀՀԿ-ին բնորոշ «ոհմակային» մոտեցում է, ուրիշ ոչինչ: Եզն ընկել է, ժամանակն է «թռնել» նրանից, թեեւ նրա «պատերազմի փառքը» ՀՀԿ-ն օգտագործում էր լիուլի:
 
Մանվել Գրիգորյանի ուրացումը քաղաքական պատասխանատվությունից փախչելու փորձ է ընդամենը: Հիմա նույնիսկ քաղաքականությունից ամենահեռու մարդկանց է պարզ, որ Հայաստանում գործող տնտեսա-քաղաքական համակարգի պայմաններում «ներսում» պատահական ու թաքուն բաներ չէին կատարվում: ՀՀԿ խմբակցության ղեկավարն արդեն իսկ խոստովանել է, որ գիտեր կուտակված զենքի մասին: Ո՞ւմ դեմ պետք է կիրառվեր այդ զենքը՝ դա էլ է բոլորին պարզ:
 
ՀՀԿ-ականների ուրացումը հասկանալի է՝ այն ամենը, ինչ բացահայտվում է, արդեն իսկ հիմք է այդ կուսակցությունը օրենքից դուրս դնելու եւ արգելելու համար:
 
ՀՀԿ-ն կարող էր գնալ այլ, քաղաքական ուժի ճանապարհով՝ ստանձներ պատասխանատվությունը եւ հանձնվեր հանրության ողորմածությանը: Բայց ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն չէ եւ չի կարող լինել, քանի որ իր քաղաքական ու տնտեսական դիրքերին հասել է այդ թվում Մանվել Գրիգորյանի բերած քվեների շնորհիվ: Եվ նրանք, ովքեր Մանվելին փորձում են «օտարել» ՀՀԿ-ից, մեղմ ասած երեսպաշտներ են:
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1310 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար