Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները


Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

  • 21-06-2018 15:19:35   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև 2018 թ. արտադրված մոդելների համար:  
 
 «Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք վերանայել ենք 100-ից ավելի մոդելների  գները։ Առաջիկայում էլ պատրաստվում ենք ոչ միայն կտրուկ գնիջեցումներ անել, այլև մեր հաճախորդներին ներկայացնելու ենք նոր և բացառիկ տեսականի: Որպես հաճախորդամետ ընկերություն Ucom-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի տարբեր նախասիրություններ ու հնարավորություններ ունեցող բաժանորդներ կարողանան գտնել իրենց համար ամենաօպտիմալ տարբերակը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։   
 
Հիշեցնենք, որ Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում՝ https://shop.ucom.am հասցեով։
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ