Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից․ԱԻՆ


Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից․ԱԻՆ

  • 21-06-2018 15:33:46   | Հայաստան  |  Հասարակություն



Հունիսի 21-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի մոտ 35-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (4 ուղևոր):
Նոյյան տապան  -   Հասարակություն