Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը կօգնի մեզ գտնել կոռուպցիոն կծիկները:
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նրա փոխանցմամբ՝ չարաշահումներ կան ՊՆ համակարգում, սակայն համապատասխան ինֆորմացիան դեռևս ճշգրտված չէ:
Դ. Սանասարյանի խոսքերով՝ իրենց կառույցը և անձամբ ինքը որևիցէ կաշկանդվածություն չունեն և պատրաստ են օր առաջ մաքրել ողջ պետական համակարգը:
«Սա աննախադեպ է, սյուրռեալիզմի շարքից է, երբ նախարարներն իրենք են խնդրում իրենց մոտ գնալ և ստուգումներ անել»,- նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»