Վերամշակող ընկերությունները սկսել են ծիրանի մթերման աշխատանքները


Վերամշակող ընկերությունները սկսել են ծիրանի մթերման աշխատանքները

  • 21-06-2018 16:30:30   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերություններում սկսվել է ծիրանի մթերումների գործընթացը: Ներկայումս մթերումներ են իրականացնում`
 
1.«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 145 շենք հասցեում,
 
2.«Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 30 հասցեում,
 
3.«Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ համայնք, Սահյան 8 հասցեում:
 
Հունիսի 22-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն