Նախարարն ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

21-06-2018 16:56:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 21-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։
 
Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծեց Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության բոլոր ճյուղերում համագործակցության, մեր երկրում իրականացվող տարբեր ծրագրերում իտալական առաջատար ընկերությունների ներգրավվածության կարևորությունը։
 
Նա իր գոհունակությունը հայտնեց ճանապարհաշինական մի շարք ծրագրերում իտալացի մասնագետների աշխատանքից, նաև կարևորեց առաջիկայում հայտարարվող ճանապարհաշինական մրցույթներում իտալական ընկերությունների մասնակցությունը։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է ամեն ջանք ներդնել՝ ավելի ամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակները։ Նա նաև նշեց, որ Հայաստանում աշխատող իտալացի մասնագետների արձագանքն այնքան դրական է մեր երկրի մասին, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն իսկ ցանկություն ունեն ներդրումներ կատարել և ներգրավվել տարբեր ծրագրերում։
 
Դեսպանը նշեց, որ պատրաստ են տարաբնույթ աշխատանքներ իրականացնել Հայաստանի մասին իտալացիներին առավել մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացնելու, այստեղ իրականացվող ծրագրերին ծանոթացնելու, մեր երկրի նկատմամբ առավել դրական մոտեցում ձևավորելու, գործարար հարաբերություններն ավելի զարգացնելու համար։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:  
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 289 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար