ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր

21-06-2018 17:00:42   | Հայաստան  |  Կազմակերպություններ
 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: 
 
https://www.facebook.com/MTSArmenia/videos/1744240062303848/ 
Շահավետ պայմաններով սմարթֆոն գնած քաղաքացիներից մեկը՝ Վահե Գրիգորյանը, դարձել է նաև «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության գլխամասային մասնաշենքում նրան է հանձնել ավտոմեքենայի բանալիները:
«Ավտոմեքենայի խաղարկության հնարավորությունը չէր սահմանափակվել միայն մեր բաժանորդների շրջանում: Այն գործում էր կոնկրետ ժամանակահատվածում մեր սպասարկման կենտրոններից սմարթֆոն գնած ցանկացած գնորդի նկատմամբ: Կարող ենք արձանագրել, որ անակնկալը հաջողվել է. հարմարավետ պայմաններով գնված հեռախոսը միակ ձեռքբերումը չի եղել: Շնորհավորում ենք ավտոմեքենայի սեփականատեր դարձած հաճախորդին՝ մաղթելով միայն հաճելի զանգեր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  
Հիշեցնենք, որ գարնանային տոների կապակցությամբ, մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էր 39 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոնների վաճառք և հայտարարել դրան հաջորդող անակնկալի՝ ավտոմեքենայի խաղարկության մասին: Ընկերության սպասարկման կենտրոններից  սմարթֆոն գնած քաղաքացիները նախապես տեղեկացվել են խաղարկության անցկացման կարգի և կանոնների մասին: Ըստ այդմ, խաղարկության են մասնակցել ոչ թե քաղաքացիները, այլ այն սմարթֆոնների IMEI (նույնականացման) կոդերը, որոնք նախատեսված ժամկետում գնվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման բոլոր կենտրոններից՝ ապառիկ կամ կանխիկ եղանակով: Խաղարկությունը կազմակերպվել է ծրագրային ապահովմամբ: Հաղթող՝ 356389081758754 IMEI կոդն ընտրվել է պատահականության սկզբունքով:
Խաղարկված ավտոմեքենայի մասին ծանուցման և այն քաղաքացուն հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված և հրապարակայնացված կանոններով: Ավտոմեքենայի սեփականատեր դառնալու լուրը քաղաքացուն է հայտնվել հեռախոսազանգով:
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 326 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար