Սուրեն Պապիկյանը ն ընդունել է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին

21-06-2018 18:28:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին։ 
Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար և փաստել, որ համատեղ իրականացված ծրագրերով հնարավոր է դարձել հաղթահարել ոլորտի առջև ծառացած մի շարք կնճռոտ խնդիրներ։   
 Քաթրին Շեֆերը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում նախարարության հետ երկար տարիների սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Քաթրին Շեֆերը վերահաստատել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու Գերմանիայի կառավարության հանձնառությունը և ավելացրել, որ պատրաստ են նոր իրողությունների պայմաններում նույն ոգով շարունակել տեղերում հաշվետվողականության և ժողովրդավարության բարձրացմանն ուղղված իրենց աշխատանքը։  
 Իր հերթին Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային է համարվում տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնուրույնության ու  ժողովրդավարության  բաղադրիչի հզորացումը, և այդ ճանապարհին նոր կառավարությունը պատրաստակամ ու վճռական է կազմակերպության հետ շարունակական համագործակցության հենքի վրա պատասխանել  առկա մարտահրավերներին։  
 
     
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 197 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...