Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվը ավելացավ ևս 5-ով


Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվը ավելացավ ևս 5-ով

  • 21-06-2018 18:48:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը   հետևողականորեն շարունակում է  ուսումնասիրել ապառք ունեցող  ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը: Եվս 5  ընկերության տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:
 
Հիշեցնենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ապառք ունեցող    60 ընդերքօգտագործող ընկերություններից  31-ին արդեն իսկ տրվել էր գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն