ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի ցուցադրությունը


ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի ցուցադրությունը

  • 23-06-2018 11:27:53   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հունիսի 22-ին տեղի է ունեցել ռեժիսոր Վլադիմիր Ռուսանևիչի «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին:
 
Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում արդեն 16 տարի գործող «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է հայ-ռուսական երիտասարդության առաջին պաշտոնական գրանցում ունեցող միավորումը:
 
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է հայ վետերանների դերն այդ կարևորագույն ճակատամարտում հաղթանակի հասնելու գործում։
 
Միջոցառման ավարտին Վարդան Տողանյանը շնորհակալագիր է հանձնել «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» (ՀՌԵՄ) և «Հայաստանի Անմահ գունդ» ՀԿ-երի նախագահ Գոհար Ղումաշյանին՝ հայ-ռուսական համագործակցության ամրապնդման և խորացման գործում նշանակալի ավանդի համար։
 
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, հայկական և ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ և ՌԴ ԲՈւՀ-երում սովորող հայ ուսանողներ։
 
Միջոցառման գործընկերներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Ռուսաստանում Ջավախքի Սփյուռք» ՀԿ-ն, ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության մոսկովյան մասնաճյուղը
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն