Հրաչ Բերբերյանը կոչ է անում գյուղացիական տնտեսություններին այսօրվանից մասսայական սրսկումներ սկսել սնկային հիվանդությունների դեմ․tert.am
23-06-2018 11:57:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կոչ է անում գյուղացիական տնտեսություններին այսօրվանից մասսայական սրսկումներ սկսել սնկային հիվանդությունների դեմ:
«Անձրևները շատ են, տարին խոնավ է, և ցորենի, կատոֆիլի վրա հիվանդություններ են նկատվում: Եթե սրսկումներ չանենք, վնասներ կլինեն: Ցորենի վրա հստակ երևում է, ժողովուրդը ժանգ է ասում, դա լուրջ բերքի կորուստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և նշեց, որ նաև խաղողի վրա է նկատելի:
Հրաչ Բերբերյանը նկատեց, որ եթե իրենք մինչ անձրևները մտահոգված էին, որ ջրամբարները ջուր չունեն, հիմա արդեն ոչ թե ջրի խնդիր կա, այլ կա հիվանդության հետ կապված խնդիր: «Գյուղացին ձեռքերը չծալի, նստի, անցնի գործի, կանխի»,-ասաց նա:
Մասնագետը, անդրադնալով ոլորտի խնդիրներին, նշեց, որ գյուղատնտեսության վիճակը ծանր է: «Անցյալ տարի գյուղատտեսությունը դոփեց տեղում և շարունակում է դոփել»,-հավելեց նա:
Ըստ նրա՝ նոր կառավարության խորագրի շարունակությունը նախորդի՝ ֆինանսավորել կարկտակայանները, օգտակար չեն:
«Համոզվեցին, որ էֆեկտիվ չեն, ինչո՞ւ եք շարունակում, պահեք ձեզ»,-ասաց նա և հավելեց, թե ի տարբերություն հակակարտկտային կայաններին՝ հրթիռային կայանները շատ ավելի օգտակար են: «Բերեցին, կիրառեցին, բայց ձայն չեն հանում»,-ասաց նա, ապա նշեց, թե ժամանակին, իր տեղեկությամբ, 70% էֆեկտիվություն ուներ:
Բերբերյանը կասկած ունի, որ այդ ծրագիրը փող լվանալու համար է: «Դրանց ֆինանսավորումը հարկավոր է փակել, Կառավարությունն էլ պարզի, թե ոնց հայտնվեցին այդ կայանները ու ում բիզնեսն է»,-ասաց նա և օրինակ բերեց, որ 4 գյուղում՝ Դոս, Արագած Լեռնամարձ, Աղավնատուն, սրբել է կարկուտը, բայց երկու կարկտակայաններ կան դրված, որոնք փաստացի օգուտ չեն տվել: