Վազգեն Մանուկյանը իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին


Վազգեն Մանուկյանը իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

  • 23-06-2018 13:53:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 Մեծարգո պարոն նախագահ
 
 Իմ և Հանրային խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։
 
 Մեծ է բոլորիս ցանկությունը տեսնելու ավելի ժողովրդավար, կայուն և ծաղկող Հայաստան։ Համոզված ենք, որ Ձեր գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կշարունակեք ջանքեր գործադրել՝ հանուն այդ սպասելիքների իրագործման, ի շահ մեր երկրի ու ժողովրդի։
 
 Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և երկար տարիների բեղմնավոր կյանք։
 
 
 
 
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ 
Վազգեն Մանուկյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն