Ոստիկանության պարզաբանումը՝ «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ


Ոստիկանության պարզաբանումը՝ «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ

  • 23-06-2018 14:10:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

<<Hetq.am>> էլեկտրոնային լրատվամիջոցում ս/թ հունիսի 22-ին հրապարկվել է «Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին» վերտառությամբ հոդված, որի հեղինակը ներկայացնում է լրագրող Անի Գևորգյանի դիտարկումները: 
 
Պարզաբանում ենք, որ հոդվածում հիշատակված քրեական գործը դեռևս 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով հարուցվել է հանցափաստի, այսինքն՝ անձի հաղորդման հիման վրա, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: 
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հարգել պետական բարձրաստիճան պաշտոնյաի անմեղության կանխավարկածը, իրավական հարթությունից դուրս՝ անհարկի մեկնաբանություններով և հուզական ձևակերպումով կասկածի տակ չդնել արդեն իսկ պատշաճ իրավական գնահատականի արժանացած քրեական վարույթի արդյունքները և նախաքննության մարմնի օբյեկտիվությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play