Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ


Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

  • 23-06-2018 14:42:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 
 
Ուղերձում ասվում է․
 
«Հարգելի՛ Արմեն Վարդանի, 
 
Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:
 
Ձեր անձնական եւ գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը:
 
Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայկական կառուցողական համագործակցությունը հետագայում եւս կամրապնդվի՝ մեր երկրների միջեւ ձեւավորված վստաhության ու փոխըմբռնման հարաբերությունների շնորհիվ: 
 
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն