Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ


Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

  • 23-06-2018 14:44:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ 
 
Ուղերձում մասնավորապես ասվում է․
 
«Հարգելի՛ Արմեն Վարդանի, 
 
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: 
 
Համոզված եմ, որ Ձեր հարուստ կենսափորձը, խորը գիտելիքներն ու մասնագիտական որակները կդառնան հայկական պետականության կայուն զարգացման երաշխիքը: 
 
Վստահ եմ, որ փոխշահավետ գործընկերության եւ համագործակցության վրա հիմնված մեր երկրների հարաբերությունները կշարունակեն այսուհետ եւս զարգանալ՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
 
Առիթից օգտվելով, հարգելի՛ Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play