Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ


Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

  • 23-06-2018 14:49:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ 
 
Ուղերձում մասնավորապես ասված է․ 
 
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
 
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։
 
Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։
 
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի եղբայրական ժողովրդի»։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն