Որ անձից էլ սկսեին կծիկի քանդումը, միևնույն է, մինչև առաջին դեմքեր գործընթացը գնալու է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Որ անձից էլ սկսեին կծիկի քանդումը, միևնույն է, մինչև առաջին դեմքեր գործընթացը գնալու է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-06-2018 15:27:44   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Մինչև անգամ առաջին դեմքեր պետք է կիսեն այս պատասխանատվությունը»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին: 
 
Ըստ նրա՝ Հայաստանում կան բազմաթիվ վերահսկողական մարմիններ, որոնցից ոչ մեկն իր գործառույթը չի կատարել, հակառակ դեպքում նման բացահայտումներ չէին լինի: 
 
Ն. Կարապետյանցի համոզմամբ՝ որ անձից էլ սկսեին կծիկի քանդումը, միևնույն է, մինչև առաջին դեմքեր գործընթացը գնալու է: 
 
«Թող հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ աչք կփակեն: Անգամ, եթե նոր իշխանությունները ցանկություն չունենան, ապա կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են դրանով, և այդ կծիկը բացահայտվելու է»,- հավաստիացրեց իրավապաշտպանը: 
 
Վերջինս, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործով անմեղության կանխավարկածի խախտմանը, փաստեց՝  եղել են նյութեր, որ խախտել են անմեղության կանխավարկածը: 
 
Նրա խոսքերով՝ արձանագրված փաստը, անկախ նրանից, թե ով է արել, միանշանակ արդարացում չունի, բայց միաժամանակ պետք է զերծ մնալ գնահատականներից, մինչև վերջնական մեղքի արձանագրում չլինի: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play