14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում․ԱԻՆ


14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են Աբովյանում․ԱԻՆ

  • 23-06-2018 16:20:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 23-ին, ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի (Հ.Հ., 2004 թ.) որոնողական աշխատանքները: 
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներում ներգրավված է 7 փրկարար:
 
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հայկ Հարությունյանը, ծնված 2004 թ.) ս. թ. հունիսի 8-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Իսկ հունիսի 22-ին՝ ժամը 21:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play