Բակո Սահակյանը ընդունել է Րաֆֆի Համբարյանին


Բակո Սահակյանը ընդունել է Րաֆֆի Համբարյանին

  • 25-06-2018 12:21:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։
 
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար։
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն