Ոչ բաղնիք կա, ոչ զուգարան. Մինչև ե՞րբ պետք է ապրենք այս պայմաններում. Հանրակացարանի բնակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոչ բաղնիք կա, ոչ զուգարան. Մինչև ե՞րբ պետք է ապրենք այս պայմաններում. Հանրակացարանի բնակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-06-2018 18:38:13   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
«Ոչ բաղնիք կա, ոչ զուգարան, չորս կողմը կեղտոտ է ու քարուքանդ. Մինչև ե՞րբ պետք է ապրենք այս պայմաններում»,- հարց է բարձրացնում 30 տարի առաջ Բաքվից Հայաստան փախած 88-ամյա տիկին Էլմիրան: 
 
Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող որդու հետ ապրում է Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանի շենքում, որը զուրկ է կենցաղային տարրական պայմաններից: 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Էլմիրան պատմեց, որ տևական ժամանակ է, ինչ չի լողացել, քանի որ պայմաններ չկան, իսկ շենքում եղած սանհանգույցում էլ ամեն օր հերթեր են: 
 
«Այս վիճակից ամեն օր լաց եմ լինում, հոգեկան խանգարում եմ ձեռք բերել, բժիշկն ասում է հասարակության մեջ դուրս արի, բայց ո՞ւր գնամ, որ այստեղ ոչ մի բարեկամ չունեմ: Հաշմանդամ տղա եմ պահում, բժիշկ է հարկավոր, դեղեր, թոշակով կարելի՞ է ապրել»,- նշեց տիկին Էլմիրան՝ շեշտելով, որ պետությունից  միայն բնակարան են պահանջում:  
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն