Վրաստանը փակել է օդային տարածքը սիրիական ինքնաթիռների համար


Վրաստանը փակել է օդային տարածքը սիրիական ինքնաթիռների համար

  • 28-06-2018 17:40:18   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Վրաստանը փակել է իր օդային տարածքը երկու սիրիական ավիաընկերությունների՝ Syrian Air-ի և Cham Wings-ի ինքնաթիռների համար, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի օդային հաղորդակցության ծառայության ղեկավար Գոչա Մեզվրիշվիլիին:
 
Այդ որոշման պատճառ է դարձել Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:
 
Գործակալության տեղեկություններով՝ սիրիական ավիաընկերությունները հունիսից չեն օգտագործում Վրաստանի երկինքը Սիրիայի և Ռուսաստանի միջև թռիչքների համար: Ինքնաթիռները թռչում են Ադրբեջանով, ինչի հետևանքով չվերթի տևողությունն ավելանում է մոտ կես ժամով:
 
Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները ճանաչել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը մայիսի վերջին: Ի պատասխան՝ Վրաստանը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play