Հայաստանի վարչապետի և նախագահի թիկունքներին Էլթոն միասեռականը դաշյուն խրեց (ֆոտոշարք և տեսանյութեր)
29-06-2018 20:34:05 | Հայաստան | Հասարակություն
Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, այժմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, անշուշտ, գիտեր, որ Հայաստան ժամանած բրիտանացի հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը, որի վերաբերյալ բառացի ասել է «Էլթոնը իմ բարեկամն է, պարոն Վաչե Մանուկյանի, Րաֆֆի Մանուկյանի բարեկամը» (խոսքը բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանի և Գլենդելի նախկին քաղաքապետ Րաֆֆի Մանուկյանի մասին է), նույնքան հանրահայտ միասեռական է:
Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է, որ «Նա այստեղ է եկել երեխաների համար բարեգործական ծրագրերով», բայց նրա մյուս ծրագրերի կամ նպատակների մասին ոչինչ չի ասել: Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ, ի՞նչ է, այդ այլասերվածի մյուս նպատակների մասին ոչինչ չգիտե՞ր…
Վերջինը Երևան էր ժամանել մեր սրբազան տոնի` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա` մայիսի 28-ի գրեթե նախօրեին` մայիսի 26-ի երեկոյան: «Ազատության» հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասել է, որ Էլթոն Ջոնը Հայաստանում է կարևոր առաքելությամբ՝ «երեխաներին օգնելու, աջակցություն ցույց տալու համար»։ Իսկ ինչո՞ւ է լռել Էլթոն Ջոնի մյուս, զուգահեռ առաքելության մասին… Ահա այն նպատակները, որոնք Էլթոն Ջոնը բնավ չի թաքցրել ու հայտնել է բացեիբաց` նպաստել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց, այլև ԼԳԲՏ հանրության (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվիստիտներ) ներկայացուցիչների խնդիրների լուծմանը: Այս հոդվածին ուղեկցող տեսանյութերից վերջինը ցույց է տալիս, որ Հայաստանում ԼԳԲՏ փոքրամասնության խնդիրներից մեկը այլասերվածության և այլասերվածների համար Երևանից զատ, բարենպաստ պայմանների ստեղծումն է նաև ՀՀ մարզերում (Երևանում հարցը երևի արդեն լուծված են համարում), այնտեղ ԼԳԲՏ կենտրոնների հիմնումը: Ահա այս և այլ հարցերում է, որ Էլթոն միասեռականը նպատակ ունի օգնել նրանց:
Միասեռական երգիչն ասել է, որ միշտ հաճելի է օգնել, երբ այդ օգնությունը նպաստում է փոփոխություններին: Էլթոն Ջոնի երազած փոփոխությունը ԼԳԲՏ փոքրամասնության նկատմամբ հասարակության քննադատական, մերժողական վերաբերմունքի փոփոխությունն է, իր և իր նման այլասերվածների, այլասերվածության նկատմամբ հանդուրժողականության ձեռքբերումը:
Ստացվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց խնդիրների լուծմանը նպաստելը, ինչպես նաև բարեգործական ակցիան (Ուիլյամ Օսթինի ղեկավարած «Starkey Hearing Foundation»-ի կողմից թույլ լսողություն ունեցողներին լսողական սարքեր նվիրելը), որն իրականացնելու քողի ներքո նա եկել է (այժմ դեռ չենք ասում, որ հրավիրվել է) Հայաստան, յուրօրինակ կաշառք են, որպեսզի հայաստանյան հանրության հանդուրժողականությունը ձեռք բերվի` ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների խնդիրների լուծմանը նպաստելու համար… Ուրեմն թող Էլթոն Ջոնն էլ, Արմեն Սարգսյանն էլ իմանան, որ ՀՀ բնակչությունը (չնչին փոքրամասնությանը չհաշված) կտրականապես մերժում են այդպիսի նպատակ հետապնդող աջակցությունն ու բարեգործությունը: Իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց խնդիրների լուծմանը նպաստել, կարիքավոր երեխաներին և այլոց լսողական սարքեր անվճար տալ պարտավոր է մեր պետությունը, եթե համարում ենք, որ պետություն է…
Երևանում մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնելով, որ Անգլիայում և ԱՄՆ-ում շատ հայ ընկերներ ունի, Րաֆֆի և Վաչե Մանուկյաններն իրենց (իր և ամուսնու՝ միասեռական Դեյվիդի) ընկերներն են, Էլթոն Ջոնն ասել է.
«Այստեղ դեռ շատ բան պետք է արվի և, որպես կազմակերպություն, մենք մտադիր ենք ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, ԼԳԲՏ հանրության ոլորտներում որոշակի աշխատանք կատարել: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հանդիպենք այդպիսի մարդկանց, բարելավենք շփումները, վերադառնանք Անգլիա և այնտեղից սկսենք նրանց օգնել»:
Աշխարհահռչակ այլասերվածն ասել է նաև, որ «Անհնար է արագ փոխել մարդկանց մտածելակերպը, դա միանգամից չի լինի: Բայց դա կլինի, հարկավոր է քայլ անել: Ամեն ինչ չէ, որ միանագմից է լինում, երևույթները դանդաղ են փոխվում, բայց դա կատարվում է»: Ինչպես ասում են, ախորժակիդ քացախ` գոնե Հայաստանում, հովանավորներիդ հետ միասին, ձեր ծոծրակները կտեսնեք, դա չեք տեսնի, Հայաստանն Աստվածային արարչագործության, սրբազան օրենքների, Նոյի ու փրկության երկիրն է… Դա մի՛ մոռացեք:
Ըստ Էլթոն Ջոնի, իրենք այստեղ են, քանի որ երևույթները թեկուզ դանդաղ, բայց փոխվում են, և իրենք ուզում ենք օգնել, որ գործընթացն արագանա, դրա համար էլ ինքը ստեղծել է իր հիմնադրամը:
«Մենք ուզում ենք օգնել նաև ԼԳԲՏ հանրությանը», - ասել է երգիչը:
Զարհուրելի մեղքի մեջ գտնվող էլթոն Ջոնի այցի կապակցությամբ ԶԼՄ-ներից մեկը առանց որևէ զարմանքի կամ, ավելի ճիշտ, համապատասխան մերժողական, քննադատական վերաբերմունքի, գրել էր, որ նա մայիսի 27-ին ամուսնու՝ Դեյվիդի հետ Երևանում մասնակցել է բարեգործական ակցիայի (էլթոն Ջոնին չիմացող մեկը պետք է տարակուսեր` տղամարդու անունով կի՞ն է…), կարծես թե տղամարդու տղամարդ ամուսինն աստվածատուր կամ բնատուր, բնական, սովորական մի բան է: Սա պատահակա՞ն եք համարում…
Եթե այո, սխալվում եք: Իմացեք, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հստակ միտում ու նպատակ կա, ինչպես Էլթոն Ջոնն է ասել, մարդկանց մտածելակերպը, թեկուզ դանդաղորեն, փոխելու: Որոշակի նպատակ կա հասարակական գիտակցությունն աստիճանաբար ու նրբորեն վարժեցնելու անբնական սեռական կապերին, այլասերվածներին և այլասերվածության տարբեր դրսևորումներին` դրանք հետևողականորեն ներկայացնելով իբրև սովորական իրողություններ, որոնք պետք է հանդուրժել, չմերժել, որոնց նկատմամբ որևէ քննադատական, բացասական վերաբերմունք չպետք է արտահայտել: Աշխարհում վերոնշյալ գործընթացը նոր չէ, որ սկսվել է: Իրականացվում է որոշակի ու հստակ քաղաքականություն է, որի ետևում կանգնած են այս աշխարհի ճարտարապետները, ինչպես նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Արևմուտքի այլ պետություններ: Քաղաքականությո՛ւն, որի իրագործմանը լծված են կամ ծառայեցվում են նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում նաև` Հայաստանում: Ապա մի «Գուգլում» փնտրեք ու կտեսնեք, թե քանի-քանի ԶԼՄ է հիացական, առնվազն դրական համատեքստում լուսաբանել Հայաստան Էլթոն Ջոնի այցելությունը և այստեղ նրա առաքելությունը:
Ըստ Էլթոն Ջոնի, իր բախտը բերել է, քանի որ Անգլիայում կարողացել է ամուսնանալ իր ամուսնու հետ: Թշվառը չի գիտակցում, որ ճիշտ հակառակը` իր բախտը չի բերել, քանի որ Աստծո որոշմամբ միասեռականների տեղը հետմահու կյանքում Դժոխքն է:
«Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը,- Էլթոն Ջոնի այցելության և այստեղ նրա հայտարարությունների առնչությամբ գրել է Henaran.am-ը: Դեսպանատան կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ: Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի ունեցավ, որին ներկա Տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարեց. «Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»:
Մեկ տարի անց Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, այժմ արդեն Հայաստանի նախագահ դարձած Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանում «Սոդոմ-Գոմոր»-ի կարկառուն ներկայացուցիչ, աշխարհահռչակ երաժիշտ և գեյ Էլթոն Ջոնը: Ի դեպ, 71-ամյա գեյ երաժիշտը Հայաստան է ժամանել իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ։
Էլթոն Ջոնը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բրիտանացի երաժիշտն ու ՀՀ վարչապետն ընթրել են, նրանց հետ էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, ինչպես նաև վարչապետի տիկինն՝ Աննա Հակոբյանը, մշակույթի նախարարը, այլ պաշտոնյաներ:
Ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել և այն մակագրել. «Սելֆի՝ ճաշից հետո…»: Մինչ Փաշինյանը ճաշում է աշխարհահռչակ գեյի հետ, նախագահն էլ հայտարարում, թե երաժիշտը կարևոր առաքելությամբ է Հայաստանում՝ երեխաներին օգնելու, աջակցություն ցույց տալու համար, հարկ է ՀՀ նոր ղեկավարությանը հիշեցնել, որ մեկ օր առաջ իրենք խաչակնքվում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, որ նախօրեին Փաշինյանն ընդունում էր Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Արմեն Սարգսյանը սիրում է եկեղեցու հետ համատեղ արվող ծրագրերից խոսել: Կոնկրետանալ է պետք, պարոնայք. Դուք որպես քրիստոնյա Հայաստանի ղեկավարներ, ի՞նչ եք քարոզում, ինչպիսի՞ օրինակ եք տալիս ժողովրդին: Կեղծ բարեպաշտությո՞ւն, որ ուղեկցվում է սոդոմական մեղքի քարոզով, ինչպես Էլթոն Ջոնն է հույս հայտնում.
« … Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ։ Փոփոխությունները միշտ էլ դանդաղ են տեղի ունենում, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է իրականություն դառնալ իմ կյանքի ընթացքում։ Դա կարող է լինել, բայց պետք է համբերատար լինես, գործես մաքուր սրտով և մտքով (և ո՞վ է խոսում մաքուր սրտով ու մտքով գործելու մասին, սա նույնիսկ ավելին է, քան անհեթեթությունն ու զավեշտը միասին վերցված.- Ա. Հ.)։ Կարծում եմ, որ նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում։ Եվ արդեն իսկ անում են դա։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին, միշտ էլ հաճելի է փոփոխությունների ցունամիի մաս դառնալը»:
Պարոնայք նոր Հայաստանի ղեկավարներ, սա 17 00-ամյա քրիստոնյա Հայաստանն է: Այստեղ չի հանդուրժվելու ճաճանչափայլ արտահայտություններով, մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ գեղեցիկ փաթեթավորված սոդոմ գոմորական մեղքի քարոզը: Որքան էլ դա փորձեք քողարկել ժպիտների և մարդասիրական լոզունգների տակ: Թող մեզ ոչ մեկը չխաբի: Աստվածաշնչում Տերը հստակ արգելում է ԱՐՎԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ և այն անվանում ՊՂԾՈՒԹՅՈՒՆ:
«Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծություն է» (Ղեւտացիների 18:22): Աստված արգելում է այն, ինչ զզվելի է, նողկալի ու գարշելի: Նման պատվիրան Աստվածաշնչում տասնյակներով կա:
«Մի ատողը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է Էլթոն Ջոնն Instagram-ի իր էջում հայաստանյան այցի վերաբերյալ: Երգիչը նկատի է ունեցել համացանցային բուռն քննարկումները, որոնք վերաբերում էին իր սեռական կողմորոշմանը: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը ջերմ կապեր ունի գեյության աշխարհահռչակ սիմվոլ Էլթոն Ջոնի հետ, դիմում ենք նրան. պարոն նախագահ, փոխանցեք Էլթոն Ջոնին, որ հայ քրիստոնյան սիրում է մարդուն, բայց ատում է մեղքը: Երբեք թույլ չենք տա պղծել մեր հայրենիքը, մեր երեխաներին, լսո՞ւմ եք, թույլ չենք տա: Եթե այդ է ձեր բերած փոփոխությունները և նոր Հայաստանը, չեք հաջողելու:
Հ.Գ. Ուշագրավ է, որ Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին»:
Ահա՜ թե ինչ… Սա՞ էր «հեղափոխություն» հորջորջված այս իշխանափոխության նպատակը կամ, ավելի ճիշտ, նպատակներից մեկը, սա՞ էր «հեղափոխության» առաջին ծիծեռնակը … Եթե ոչ, ապա ՀՀ վարչապետը և նախագահը պարտավոր են շտապ պարզաբանմամբ հանդես գալ, հասարակությանը, մեր ժողովրդին հավաստել, որ դա սոսկ Էլթոն Ջոնի անձնական ու սխալական կարծիքն է, և որ Հայաստանում իրենց հետ, այսինքն` վարչապետի ու նախագահի աջակցությամբ «նման խնդիրները դեպի լավը» չեն փոխվելու: Երկրի վերոնշյալ ղեկավարները պարտավոր են հավաստել, որ իրենք այդպիսի փոփոխություններ չեն բերելու Հայաստանում, մասնավորապես` այլասերվածները, նրանց պաշտպաններն ու հովանավորները մեր երկրում չե՛ն ունենալու այլասերվածության քարոզչության իրավունք, երեխա որդեգրելու իրավունք, մեկ այլ միասեռականի հետ իրենց ամուսնությունն օրինականորեն գրանցելու իրավունք, մատաղ սերնդին դաստիարակելու իրավունք, Հայաստանում միասեռականների շքերթ կազմակերպելու իրավունք: Պա՞րզ է ասված…
«Աշխարահռչակ, միլիարդատեր... տիտղոսները չեն կարող մեղմացնել միասեռականության սոդոմական ախտը, և այն հույժ մերժելի և դատապարտելի է, տխրեցի լսելով մեր նախագահի այդպիսի ընկեր ունենալու փաստը,- Արմեն Սարգսյանի կողմից Էլթոն Ջոնին Հայաստան հրավիրելու առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է հոգևորական Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:- Այդ երգիչը բարեգործության քողի տակ սոդոմականություն կարող է տարածել: Պարոն նախագահ, ձեզ պատիվ չբերեց»:
Մեկ այլ հոգևորական` տեր Վրթանես Բաղալյանը, «Ֆեյսբուքում» գրել է. «Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։
Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը /Հռոմ. 1:25-27/։
Նույնիսկ «Կյանքի խոսք» աղանդի (շրջանառվող տեղեկությունների համաձայն, այս և այլ աղանդների բազմաթիվ անդամներ զինվորական կարգապահությամբ մասնակցել են ապրիլ և մայիս ամիսների ընթացքում Երևանում և այլուր փողոցների շրջափակմանը) առաջնորդ Արթուր Սիմոնյանն է իր ֆեյսբուքյան էջում գրել.
««Դուխով» բառը Հայաստանում կորցնում է զորությունը:
#դուխով #Հայաստան
Հայաստանում այսօր հյուրընկալեցին Էլթոն Ջոնին իր «ամուսնու» հետ:
Ամենաբարձր պաշտոնական ընդունելության արժանացրին նրանց: Ինչպես հասկացանք, նա Հայաստան չի եկել որպես երգիչ, այլ բարեգործական քողի տակ՝ որպես «ԼԳԲՏ» -ի դեսպան:
Տա Աստված, որ մեր ժողովուրդն էնքան դուխով գտնվի, որ մեր դարավոր ընտանիքի դեմքը չփոխի»:
Ոմանց կարծիքով կամ նույնիսկ համոզմամբ, միասեռականներին ու մյուս այլասերվածներին պետք է գնդակահարել, վառել կամ առնվազն քարկոծել, ինչպես Աստվածաշնչում է ներկայացված: Եթե խոսքը պատժի մասին է, նրանց այրումն արդեն իսկ ապահովված է, Աստծո պատժից ավելի ահեղ պատիժ չկա, էլ ի՞նչ պատժես... Բայց ծոծրակները կտեսնեն, այլասերվածության քարոզչության իրավունքը չեն տեսնի, ինչպես չեն տեսնի երեխա որդեգրելու, Հայաստանի մայրաքաղաքի սրտում` Հանրապետության Հրապարակում և այլուր շքերթ անցկացնելու և այն պղծելու միմյանց հետ ամուսնություններն օրինականորեն գրանցելու իրավունքը...
Ընկերներիցս մեկը հարցնում է` իսկ ի՞նչ պետք է անենք, եթե օրենքներ ընդունեն, և հավելում է, որ ինքը դրա նախադրյալները տեսնում է: Ահա պատասխանս. արդեն իսկ անում ենք` քարոզչական դաշտում պայքարելով, այդ ամենի և «Խտրականության մասին» օրենքի ընդունման նկատմամբ հասարակության անհանդուրժողականության մակարդակն էլ ավելի բարձրացնելով, օրենքի ընդունումն այդ կերպ կանխել փորձելով: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունները ողջախոհ չլինեն ու չանսան բանականության ձայնին, դեմ գնան մեր ազգային բարոյական և հոգևոր արժեհամակարգին, կանենք այն, ինչ ներկա իշխանություններն արեցին: Նրանք էլ, լավագույն դեպքում, կարժանան Սերժ Սարգսյանի ճակատագրին` ստիպված կլինեն հեռանալ: Բոլորը պետք է գիտակցեն, որ սա Հայաստանն է ու վե՛րջ: Ինչպես հիմա ընդունված է ասելը` դուխո՛վ...
Ես չգիտեմ` Էլթոն Ջո՞նն է իր բարեկամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին արջի ծառայություն մատուցել Հայաստանում իր առաքելության վերաբերյալ հիշյալ պարզաբանումներով, թե Էլթոն Ջոնը պարզապես մի փոքր շուտ բացահայտել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ փաշինյանի խաղաքարտերը… Թող դա իրենց մեջ պարզեն: Եթե Էլթոն Ջոնն այստեղ իր հրապարակային ելույթներով չի բացահայտել Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի խաղաքարտերը` ԼԳԲՏ փոքրամասնությանն այն նույն իրավունքները տալու առնչությամբ, ինչ ունեն նորմալ կամ սովորական մարդիկ, ՀՀ վարչապետն ու նախագահը չպե՛տք է լռեն… Բայց, ցավոք, նրանք դեռ լռում են…
Իր հրապարակային ելույթներով Էլթոն Ջոնը դաշյուն խրեց Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահի թիկունքներին, որոնց և որոնց տիկնանց հետ ռեստորանում հաց էր կերել ու վայելել հայկական հյուրասիրությունը:
Վերջում մի բարի խորհուրդ ՀՀ ղեկավարներին. միշտ պետք է նկատի ունենալ միասեռականների և մյուս այլասերվածության նկատմամբ Հայաստանի բնակչության (միասեռական փոքրամասնությանն ու նրանց սակավաթիվ պաշտպաններին չհաշված) հանրային կարծիքը և ձեռնոց չնետել այդ կարծիքին, չարհամարհել այն: