Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Մատաղիսի և Մարտունիի «մերձակայքում». «Հրապարակ»

30-06-2018 12:19:57   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Ադրբեջանը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչեւ 20 հազար զինծառայող, Ադրբեջանի ողջ «բարձրագույն» տեխնիկան՝ «տարածքներ ազատագրելու նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողությանն առնչվող առաջադրանքներով»:
 


Տարածված հաղորդագրության մեջ նշված չէր զորավարժությունների «տեղը»։ «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ դրանք անցկացվելու են Արցախի սահմանագծից ոչ շատ հեռու՝ հարավ-արեւելյան՝ Մատաղիսի, հյուսիս-արեւելյան՝ Մարտունիի սահմանային գոտիների «մերձակայքում»։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ անսպասելիության գործոնն էր առաջնայինը, հիմա մենք սահմանագոտին
արդիականացրել ենք, հակառակորդը չի կարող այդ գործոնը կիրառել․ սկսել են զորավարժությունների «պատրվակը» խաղարկել։
 
Ընդամենը մի քանի օր առաջ՝ զորահանդեսի ժամանակ ցուցադրած տեխնիկան բերել են սահմանում ցուցադրելու․ մենք կազմ-պատրաստ կանգնած ենք, որպես կանոն, լրացուցիչ միջոցառումներ ենք ձեռնարկել, որեւէ շարժ թույլ չենք տալու»,- ասաց Արցախի բանակի ներկայացուցիչը։ Այլ հատվածներում կուտակումները կա՞ն։ «Չէի ասի՝ խիստ մասշտաբային, ինչպես, ասենք՝ 2 շաբաթ առաջ էր, փոքր ինտենսիվությամբ, կա»։ Այս զորավարժություններն աննախադե՞պ են՝ զինծառայողների քանակի եւ տեխնիկայի մասով։ «Ոչ, ապրիլյան պատերազմից հետո մոտ 58 հազարանոց զորավարժություն է եղել»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 691 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար