Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ը խնայատուփ չԷ ամբողջ աշխարհի համար. Արմենպրես


Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ը խնայատուփ չԷ ամբողջ աշխարհի համար. Արմենպրես

  • 04-07-2018 14:36:42   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ն այլեւս խնայատուփ չի լինի ամբողջ աշխարհի համար: Հուլիսի 3-ին լրագրողների առջեւ այս խոսքով հանդես Է եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Նախագահը պատրաստվում Է այդ հանդիպումների ժամանակ հետեւել այն դիրքորոշմանը, որը ենթադրում Է ամերիկացիների պաշտպանություն, մեր գործընկերների եւ դաշնակիցների աջակցություն: Բայց, ինչպես նա բազմիցս ասել Է, նախկինում Ամերիկան շատ հաճախ խնայատուփ Էր համարվում ամբողջ աշխարհի համար: Եվ դա անհրաժեշտ Է դադարեցնել»,- պատասխանել Է Սպիտակ տան ներկայացուցիչն այն հարցին, թե ԱՄՆ-ի ղեկավարն ինչի մասին կխոսի գագաթնաժողովում:
 
2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրների ղեկավարներն ընդունեցին հանձնառություններ 10 տարվա ընթացքում իրենց ռազմական ծախսերն ավելացնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսի նշագծից բարձր: Ներկայումս ՆԱՏՕ-ի սոսկ ութ անդամներ են պաշտպանության համար ծախսում ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելի: ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում Է ՀՆԱ-ի մոտավորապես 3,58 տոկոսը, Գերմանիայինը՝ 1,2 տոկոսը: Թրամփը խոստացել Է այս հարցը բարձրացնել հուլիսի 11 – 12-ը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում, հաղորել Է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play