Կիեւում մեկնարկել է ֆուտբոլի վետերանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականը


Կիեւում մեկնարկել է ֆուտբոլի վետերանների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականը

  • 06-07-2018 15:18:33   | Ուկրաինա  |  Սպորտ

Կիևում, Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ, հուլիսի 6-7-ը կկայանա «Kyiv Football Cup-2018» հեղինակավոր միջազգային ֆուտբոլային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում է 16 թիմ 7 երկրներից՝ Լեհաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Բելառուսից, Հայաստանից և Ուկրաինայից։
 
Հայաստանի հավաքականը ներկայացնում են «Դինամո Կիև», «Գյումրի», «Արարատ», «Փյունիկ», «Բանանց» և այլ հայտնի ակումբների լեգենդար ֆուտբոլիստները։
 
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, մրցաշարի առաջին օրը մեր հավաքականը երեք հանդիպում կունենա:
 
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում սպորտի և սպորտսմենների աջակցությանը: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play