Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից


Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից

  • 07-07-2018 12:57:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
 
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար:
 
 
Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
 
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին նրա գործունեության համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն