Տիգրան Եղոյանը պատրաստվում է հերթով բացահայտել Եղեգիսում տեղի ունեցող տնտեսական և բնապահպանական հանցագործությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տիգրան Եղոյանը պատրաստվում է հերթով բացահայտել Եղեգիսում տեղի ունեցող տնտեսական և բնապահպանական հանցագործությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-07-2018 16:54:23   | Հայաստան  |  Հասարակություն



 
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես, Եղեգիս խոշորացված համայնքում բնակիչների կյանքը վերածվել է մղձավանջի: Պատճառն ամռան այս սեզոնին ոռոգման ջուր չունենալն է: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ֆերմեր Տիգրան Եղոյանը, սարերից իջնող մոտ 3 կմ երկարություն ունեցող առվի հունը փոխվել է, որպեսզի ջուրը գնա և լցվի Պաշտպանության բանակի նախկին գեներալ Հովիկ Օհանյանին պատկանող ՀԷԿ-ի այսպես կոչված «պլատինան»: 
 
Նրա խոսքերով՝ առվի հունը փոխելու պատճառով խաթարվել է 5-6 գյուղի ոռոգման համակարգի բնականոն գործընթացը: 
 
Ֆերմերը շարունակում է ահազանգել նմանատիպ ապօրինությունների մասին՝ հրավիրելով ԱԱԾ-ի ուշադրությունը: Նա պատրաստվում է հերթով նկարահանել և ցույց տալ իր բնորոշմամբ՝ նշյալ համայնքում տեղի ունեցող տնտեսական և բնապահպանական հանցագործությունները: 
 
 
 
 
 
 
 
 
Կից ներկայացնում ենք Տիգրան Եղոյանի տրամադրած տեսանյութը
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play