Հայաստանում կատարված փոփոխությունները լավատեսություն են ներշնչում և նոր դինամիկա հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանում կատարված փոփոխությունները լավատեսություն են ներշնչում և նոր դինամիկա հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-07-2018 17:56:54   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայ ժողովուրդը հանձանռու է իր ձեռքում պահել սեփական երկրի ապագան: 
 
Նման կարծիք հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով այստեղ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը: 
 
Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվել Ֆրանսիայում, այդ մասին են վկայում մամուլում տեղ գտած հրապարակումները: 
 
«Ինչու, որովհետև առաջին հերթին այդ իրադարձությունները չափազանց խաղաղ մթնոլորտում ընթացան: Ես ինքս ի պաշտոնե իմ իշխանություններին փոխանցեցի այն տեղեկատվությունը, որ այդ ժամանակահատվածում ոչ մի ֆրանսիացի վտանգավոր իրավիճակում չի հայտնվել: Նույնն արձանագրվեց նաև դիտորդների կողմից, և սա մի իրադարձություն էր, որը տեղի ունեցավ առանց դրսից կամ կողմնակի ուժերի ուղղակի և անուղղակի միջամտության»,- նշեց Ժ. Լաքոտը: 
 
Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում կատարված փոփոխությունները լավատեսություն են ներշնչում և նոր դինամիկա հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին:  
 
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի և ՀՀ վարչապետի միջև երեկ կայացած  հանդիպմանը՝ դեսպանը նկատեց, որ դրանք անցան ջերմ մթնոլորտում: 
 
Ժ. Լաքոտի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, և նրանց համար պարզ է դարձել, որ հայաստանյան նոր իշխանությունները վճռական են կոռուպցիայի, մենաշնորհային և օլիգարխիկ կառույցների դեմ պայքարում: 
 
«Սա շատ կարևոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների, և մանավանդ տնտեսվարող ոլորտի դերակատարների համար»,- ընդգծեց դեսպանը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն