Լոռիում գեմո հիվանդությունից անասուններ են սատկել


Լոռիում գեմո հիվանդությունից անասուններ են սատկել

  • 12-07-2018 18:14:05   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լոռու մարզի Լեջան գյուղում գեմո հիվանդությունից խոշոր եղջերավոր կենդանիներ են սատկել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ահազանգեցին Լեջան գյուղից, նշելով, որ վերջին օրերին ավելի քան 6 անասուն է սատկել:
 
Լեջանեցի Մարտուն Սարուխանյանը armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ սատկել է իր ցլիկը՝ պատճառելով ավելի քան 400 հազար դրամի վնաս: Սատկած կենդանուն թաղել են:
 
Գյուղացիների պատմելով՝ նախապես անասնաբույժների կողմից կենդանիները պետք է պատվաստվեին, որը սակայն չի արվել: Անասնաբույժներն, ըստ գյուղացիների, իրենց ասել են, թե պետությունը համապատասխան վակցինան չի տրամադրել իրենց:
 
Գյուղացիները ներկայումս սեփական միջոցներով փորձում են պատվաստել կենդանիներին: Անկումը ներկա դրությամբ դադարել է, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ այն նորից գլուխ կբարձրացնի:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը