ԱԶԲ-ն 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին


ԱԶԲ-ն 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին

  • 12-07-2018 18:39:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքում նախանշվում են գործակցության նոր եզրեր: Այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ևԱսիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայի հանդիպման ընթացքում: Քննարկվել են առողջապահության ոլորտի ռազմավարության և զարգացման ուղղությամբ հնարավոր նոր քայլերը: Ներկայացվել  են ԱԶԲ առաջարկները` ուղղված երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը, պետություն-մասնավոր գործակցության խթանմանը:
 
Քննարկման առանցքում ԱԶԲ կողմից առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին 800 հազար դոլարի ֆինանսավորման ծրագիրն էր, որի շուրջ փաստաթղթային վերջին հստակեցումներն են կատարվում պետական համապատասխան կառույցների հետ: Դրամաշնորհը պետք է որպես տեխնիկական աջակցություն ուղղվի նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը: Այս առումով Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները:
 
Թորոսյանը շեշտել է, որ նախարարությունն առաջնահերթորեն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը, սքրինինգային ծրագրերի իրականացումը` ուղղված, մասնավորապես, քաղցկեղի կանխարգելմանն ու երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հատուկ անդրադարձ է կատարվել առողջապահական ապահովագրության ընդլայնմանը` ապահովագրվածների թվի կտրուկ ավելացմամբ: Կարևորվել է առողջապահական ծառայություններն առավել հասանելի դարձնելու հարցը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play