Հիմա՞ էլ` նույնիսկ «թավշյա հեղափոխությունից» հետո, հալածո՞ւմ են նախորդ իշխանությանն ընդդիմադիր գործիչների երեխաներին (տեսանյութ)


Հիմա՞ էլ` նույնիսկ «թավշյա հեղափոխությունից» հետո, հալածո՞ւմ են նախորդ իշխանությանն ընդդիմադիր գործիչների երեխաներին (տեսանյութ)

  • 12-07-2018 19:36:32   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Եթե ես անեի հեղափոխությունը, կսկսեի կադրերից, ինչն այսօր արվում է իշխանությունների կողմից, իսկ թե լավ է արվում, թե վատ, այդ մասին կասի 100 օր հետո: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշելով այս մասին, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ, հրապարակախոս, գրող, նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը, համենայն դեպս, դրական գնահատեց այն, որ կադրերը երիտասարդանում են (դիտել 4:07-ից):
«Մյուս կողմից էլ,- շարունակեց  Գուրգեն Եղիազարյանը,- բացասական եմ համարում այն, որ դրա հետ միասին պետք է լիներ փորձը (ես խնդրում եմ հեռուստադիտողը հանկարծ չմտածի իմ մասին, ես այն տարիքում եմ, որ ոչ մի բանի ակնկալիք չունեմ, զզված և հոգնած եմ): -Խնդիրը մասնագետների մասին է մնացած, ովքեր ցանկանում են աշխատել: Ինձ թվում է, այս իշխանությունը պետք է նաև նրանց վրա հենվի, հակառակ դեպքում` վատ օրերը դիմացում են, այն, ինչ որ սպասում է ՀՀԿ-ն»:
Նկատի ունենալով նախորդ իշխանությունների օրոք ընդդիմադիր գործիչների ու նրանց ընտանիքների նկատմամբ հալածանքները, Գուրգեն Եղիազարյանը մի շատ զարմանալի բան ասաց. «Մեր երեխաներին հալածեցին, հիմա էլ են հալածում ճիշտն ասած»:
Հիմա՞ էլ, նույնիսկ «թավշյա հեղափոխությունից» հետո՞…
Հաղորդման հյուրի հավաստմամբ, իր մտահոգությունը «ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձն է, այլ այն մարդն է, որը եկել է իշխանության, և որին հավատացել է հայ ժողովուրդը, համենայն դեպս, այդ ժողովրդի մեծամասնությունը մինչև այսօր:
«Ես չեմ իմանում, թե ինչ կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին, եթե այսպես շարունակվի, ես պարզ ասեմ, որովհետև հազար ու մի խնդիր կա»,- իր խոսքը շարունակելով, ասաց Գուրգեն Եղիազարյանը ու դրանով իսկ անուղղակիորեն վկայեց` եթե այսպես շարունակվի, ապա մտահոգություն ունի, որ ՀՀ վարչապետն ընդամենը 2-3 ամիս հետո չի ունենա իր հանդեպ ժողովրդի մեծամասնության այն հավատը, որ ուներ ու դեռ ունի այժմ:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումը վարել է «Նոյյան Տապան»-ի տնօրեն Տիգրան Հարությունյանը:
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում