«Ի՞նչ է նշանակում դե ֆակտո առաջին դեմքի որդին գնա հերթապահության, հա՞, կրակագծում կանգնի` էշություն». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)


«Ի՞նչ է նշանակում դե ֆակտո առաջին դեմքի որդին գնա հերթապահության, հա՞, կրակագծում կանգնի` էշություն». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

  • 12-07-2018 21:40:20   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ, հրապարակախոս, գրող, նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ նաև վերջին օրերի ընթացքում համացանցում առկա այն հրապարակումներին, որոնք վերաբերվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զորակոչված որդու համազգեստին, կերած բորշչին և այլն (դիտել 29:30-ից):
«Եթե դա դեզինֆորմացիա է` հատուկ արված անվտանգության կողմից, համամիտ եմ, թող Աստված տա` այդպես լինի, որովհետև, համենայն դեպս, առաջին դեմքի, ով սրանց դեմ դուրս է եկել և լրջագույն ճանապարհ ունի անցնելու, նրա որդու տեղը ոչ մի սրիկա պետք է չիմանա, այդ թվում` մեր թշնամիները»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը և քիչ հետո շարունակեց.- Երբ որ ասում են` գնալու է, այո, պետք է գնա, այստեղ պետք է գնա, այնտեղ պետք է գնա, Ղարաբաղում ծառայի, չեմ իմանում, առաջին դիրքերում լինի, բան` հիմարությո՛ւն, հերթական ապուշությունը: Ի՞նչ է նշանակում առաջին դեմքի որդին, դե ֆակտո առաջին դեմքի որդին գնա հերթապահության, հա՞, կրակագծում կանգնի` էշություն: առաջին դեմքի որդին իրավունք չունի կրակագծում կանգնելու, ես ուղիղ, դեմ-դիմաց ասեմ, և դա այն ծուռ հայրենասիրությունը չէ, որ երբ Մարգարիտ Թետչերը որդուն ուղարկեց Ֆոկլենդ` այդ հակամարտության ժամանակ, ասեմ ձեզ, որ երկու սուզանավ էլ տակից գնում էին, որ հանկարծ որդուն բան չպատահի: Ի՞նչ է նշանակում… Է, Նիկոլի որդին թող գնա այնպիսի մի տեղ, որ հաստատ համոզված լինեն, որ թշնամու դիվերսանտը չի գալու, ոչ թե հեքիաթներ պատմեք, դրանով զուռնա-դհոլ խփեք, ուրախանաք, գնաց բորշչ կերավ, էս արեց տղու հետ, է, հա, հետո՞, էդ ի՞նչ ցույց տալու բան է… Եթե դեզինֆորմացիա եք անում` արեք, ես ձեր կողմից եմ, բայց մնացած հարցերով հիմարություն է»:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումը վարել է «Նոյյան Տապան»-ի տնօրեն Տիգրան Հարությունյանը:
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում