13-07-2018 12:38:07 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Դեռեւս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է
Եվրոպական Միության եւ համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
Նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը՝ ծրագիրը նպաստում է
ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավվմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը,
օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը:
Ծրագրի թիրախ խումբը փոքր ֆերմերներն են, ֆերմերային խմբերն ու վերամշակողները:
Օրգանականը թափանցիկ, սերտիֆիկացված և կարգավորվող համակարգ է, որը վերահսկվում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից և բացառում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները:
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գինու նկատմամբ սիրով խանդավառված Հովակիմ Սաղաթելյանը և գինեգործ Արտեմ Պարսեղյանը հիմնադրել են
«Trinity Canyon Vineyards» ընկերությունը։ «Հայկական օրգանական գինու ստեղծումը» ֆիլմում նրանք ներկայացնում են իրենց նախագծի փիլիսոփայությունը.
արտադրելով օրգանական խաղող` դրանով իսկ հարստացնում են հողը և հոգ տանում մարդու առողջության մասին։