Թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում հովանավորել են Նարեկ Սարգսյանը և Արշակ Հակոբյանը․ «Ժողովուրդ»


Թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում հովանավորել են Նարեկ Սարգսյանը և Արշակ Հակոբյանը․ «Ժողովուրդ»

  • 13-07-2018 13:47:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն` Հայաստանում «անհետացել են» անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռբերման եւ դրա վաճառքի գործընթացով: Արդյունքում՝ թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում ճգնաժամային իրավիճաում է: Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացքը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից: Օդում կախված լուրերի համաձայն` այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել եւ հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում նրա տանը հայտնաբերվել էր թմրանյութ, զենքեր: Նրանք երկուսն էլ թավշյա հեղափոխությունից հետո լքել են ՀՀ-ն:
 
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/823343/ 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play