13-07-2018 15:16:50 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ), ՌԴ և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունների և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատեղ ջանքերով, հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար)։ Մարդասիրական բեռը կընդունի և Սիրիայի ճգնաժամի հետևանքով տուժած բնակչությանը կբաշխի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր Ազգային ընկերությունը՝ Սիրիայի Կարմիր մահիկը։ Օգնության 30 տոննան կբաշխվի Հալեպում՝ Հայոց Բերիոյ թեմի առաջնորդության միջոցով։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն աջակցող կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես ջանքեր է գործադրում ռեսուրսներ մոբիլիզացնելու ուղղությամբ՝ առավել խոցելի խմբերի մարդասիրական կարիքներին արձագանքելու և նրանց հոգսը հնարավորինս թեթևացնելու համար։