Մեկնարկել է Համահայկական բնագիտական 4-րդ օլիմպիադան


Մեկնարկել է Համահայկական բնագիտական 4-րդ օլիմպիադան

  • 13-07-2018 15:56:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աղվերանում մեկնարկել է Համահայկական բնագիտական 4-րդ օլիմպիադան, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի 5 երկրի (Իրան, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա, Ռուսաստան) 14 տարեկանից բարձր թվով 50 դպրոցական: Նրանք մրցում են մաթեմատիկայի և ֆիզիկայի իմացության բնագավառներում:
 
Օլիմպիադայի կանոնակարգով նախատեսված է դպրոցականների մասնակցություն առնվազն մեկ առարկայական մրցույթի: Աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն մասնագիտական տերմինաբանությանը չտիրապետողների համար գրավոր առաջադրանքները պատրաստվել են նաև պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:
Օլիմպիադայի օրակարգով նախատեսված են նաև ճանաչողական, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն