ՊՆ-ն այլևս չի համագործակցում «Արտֆուդի» հետ. ՊՆ-ի պարզաբանումը. Vesti.am


ՊՆ-ն այլևս չի համագործակցում «Արտֆուդի» հետ. ՊՆ-ի պարզաբանումը. Vesti.am

  • 13-07-2018 17:00:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին. արդյունքում «Արտֆուդ» ընկերությունը 2 տարի շարունակ հնարավորություն չի ունենա որպես մատակարար մասնակցելու պետական գնումների գործընթացին: Այդ մասին հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը:

Vesti.am-ը թեմայի վերաբերյալ հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն:

Պատասխանելով մեր հարցմանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը հայտնել է, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲ ընկերության կողմից բաց մրցույթի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելու հիմքով («Արտաշատի պահածների գործարան» ԲԲԸ-ն չէր ներկայացրել ընթացակարգի հրավերով սահմանված «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշին իր համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը) ՀՀ կառավարության 2017 թ. Մայիսի 4-ի N 523-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 45-րդ կետի պահանջների համաձայն մասնակցի տվյալները՝ համապատասխան հիմքերով, ուղարկվել են լիազորված մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարություն:

ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնության հիման վրա՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Մհեր Անանյանի 08.06.2018թ. N ՍՑ-ԱՄ-2018/62 որոշմամբ (http://gnumner.am/website/images/original/SC%2062.pdf) «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում՝ 2 տարի ժամկետվ (06.06.2018-ից մինչև 09.06.2020թ.):

Նշենք, որ «Արտֆուդը» պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին: Հետո, ըստ շրջանառվող լուրերի, Աբրահամյանն իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառեց:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play