Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին


Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին

  • 13-07-2018 18:35:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին:
Արթուր Գրիգորյանը  նշել է, որ  կոմիտեից ակնկալում է  ոլորտի գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել ինչպես ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններ՝  համակարգի բարելավում, ջրառի կազմակերպում, որոնք հրապատապ լուծման կարիք ունեն: 
 
Նախարարը նշել է, որ ոլորտում շատ կան անելիքներ, և կոմիտեում ձևավորվել է թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները:
 
 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
Հեռ՝.+374 (0)11 52-88-48, Էլ. փոստ՝ information@minenergy.am 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play