Այն, ինչ հիմա արվում է կոռուպցիայի դեմ պայքարում, համակարգի փոփոխություն չէ, պարզապես հայտնաբերվում ու պատժվում են մարդիկ (տեսանյութ)


Այն, ինչ հիմա արվում է կոռուպցիայի դեմ պայքարում, համակարգի փոփոխություն չէ, պարզապես հայտնաբերվում ու պատժվում են մարդիկ (տեսանյութ)

  • 13-07-2018 19:54:23   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի, Հայաստանում նախորդ տարիներին, երկրի նախկին ղեկավարների պաշտոնավարության օրոք կոռուպցիայի դեմ որևէ քայլ չարվեց նաև այն պատճառով, որ դա ձեռնտու չէր իշխող դասին (դիտել 5:31-ից): Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս կարծիքը հայտնելով, նա նշեց նաև, որ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի միակ ձևը համակարգը փոխելն է: Վարուժան Հոկտանյանն ասաց նաև, որ կոռուպցիոն գործերով այժմ կատարվող բացահայտումները, քրեական գործերի հարուցումը դեռ համակարգի փոփոխություն չեն, համակարգը, ըստ էության, շարունակում է մնալ նույնը:
«Դա համակարգի փոփոխություն չէ, որովհետև երբ որ մենք ասում ենք համակարգի փոփոխություն, դա նշանակում է գոյություն ունեցող ինստիտուտների գործունեության, իրենց գործառույթների, խաղի կանոնների փոփոխություն, այսինքն` այդ ինստիտուտները պետք է այլ կերպ աշխատեն, քան թե աշխատում էին»,- ասաց նա և հավելեց, որ 10-20 հոգու բռնել, պատժելը թեև շատ կարևոր ներդրում է, բայց դեռ խնդիր չի լուծում, կան մի քանի լրջագույն խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:
Այդ խնդիրներից մեկն այն է, թե ինչպիսի տնտեսական, քաղաքական և սոցիալական համակարգ պետք է ունենանք:
«Որովհետև,- շարունակեց Վարուժան Հոկտանյանը,- այս համակարգը, ինչպես ընդունված է ասել, օլիգարխիկ, մոնոպոլիաների գերիշխանությամբ, տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճմամբ այս համակարգը հենց ծնում է կոռուպցիա, և այս համակարգը չի կարող գոյություն ունենալ առանց կոռուպցիայի»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի հյուրի, Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունները կլինեն առաջին թեստը, արդյոք չե՞ն լինի ընտրախախտումներ, որոնք բացառված չեն, Վ. Հոկտանյանը միաժամանակ հույս հայտնեց, որ դրանք չեն լինի:
«Երկրորդը, բնականաբար, տնտեսական քաղաքականության հարցն է, սա շատ կարևոր խնդիր է»,- ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ու ներկայացրեց երկրի տնտեսությունը մենաշնորհներից ազատելու իր տեսլականը:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումը վարեց «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։
 
 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play