Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից. մանրամասներ


Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից. մանրամասներ

  • 14-07-2018 13:19:27   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է կանխել քաղաքացի Ծ. Բ.-ի (1995 թ.) ինքնասպանության փորձը:
 
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play