Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին


Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

  • 14-07-2018 13:29:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 13-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
 
Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունն ու Արցախի Հանրապետության անվտանգության հետ կապված հարցերի լայն շրջանակ:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play