Փոխվարչապետը ոչ թե 7,4 միլիոն է ծախսել` այլ 4,8 միլիոն

Պարզաբանում Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի ծախսերի վերաբերյալ

14-07-2018 13:33:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայտնում ենք, որ Analitik.am-ի կողմից հրապարակված «Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա» նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված այցի ֆինանսական ծախսերի ծավալի հետ։ 
 


Մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած հունիսի 26-ից հուլիսի 2-ը տևած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պետբյուջեից վճարված ֆինանսական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 4.857.000 ՀՀ դրամ, այլ ոչ՝ 7․464․597 ՀՀ դրամ, ինչպես նշված է եղել Analitik.am-ի հարցմանն ի պատասխան տրված պարզաբանման մեջ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 589 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար