Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին


Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

  • 14-07-2018 14:21:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։
 
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է արցախյան կողմի շահագրգռվածությունը՝ հայկական սփյուռքի անդամների կողմից Արցախ այցելություններում՝ հանրապետության մասին անկողմնակալ պատկերացում կազմելու, նոր գիտելիքներով հարստանալու և հետագայում միջազգային ասպարեզում Արցախի շահերի պաշտպանության գործում դրանք կիրառելու տեսանկյունից։
 
Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարածաշրջանային գործընթացներին, Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններին, այդ թվում՝ Արցախի և հայկական սփյուռքի միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ իշխանությունների ջանքերին։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն