«Ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին». Արայիկ Հարությունյան


«Ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին». Արայիկ Հարությունյան

  • 14-07-2018 14:39:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականին հանրակրթական դպրոցներում գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
 
«Առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին, որպեսզի վստահությունը կրթական համակարգի նկատմամբ բարձրացնենք և հնարավորություն ունենանք քննարկելու դպրոցական գնահատականներով ԲՈՒՀ ընդունվելու առաջարկները», – գրել է նա։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն